Դասավանդողը՝ կրթահամալիրի հրաշալիք

Արդեն եկել է ժամանակը, որ ես էլ կարող եմ պատվով ասել, որ կրթահամալիրի շրջանավարտ եմ: Թե, ի՞նչ տվեց ինձ դպրոցը, բազմիցս խոսել եմ և շարունակելու եմ խոսել: Այսօր պարզապես ցանկանում եմ կիսվել կրթահամալիրային իմ հրաշալիքով:Կրթահամալիրի ամենամեծ հրաշալիքն ինձ համար դասավանդողն է: Աշխարհի ամենահամբերատար, ամենաբարի, ամենահանդուրժող, մի խոսքով՝ ամենա-ամենա կրթահամալիրի հրաշալիքները: Աննկարագելի դժվար է աշխատել դեռահասների…

Պանդեմիայի աշխարհագրական դեգերումները

Պանդեմիայի արդյունքում Երկիր մոլորակը մեծ փոփոխությունների է ենթարկվում: Որքան էլ մեծ են ինքնամեկուսացման բացասական կողմերը, այնուամենայնիվ, կան նաև լավ կողմեր: Տեսնենք, թե ինչպես են մեր մոլորակը, ոչ թե մարդիկ, այլ բնությունը, արձագանքում կորոնավիրուսային վերջին իրադարձություններին: Շատ ձեռնարկություններ չեն աշխատում, ինքնաթիռները չեն թռչում, գնացքները չեն սլանում, փողոցներում մեքենաների քանակը մի քանի անգամ պակաս է: Եվ սա…

Զատկական խոհանոց

Ընդունեցի ընկեր Ջուլիի և Եվա Սարգսյանի մարտահրավերները և այժմ «Շրջանավարտը խոհանոցում» նախագծի շրջանակներում խոհանոցում եմ: Պատրաստում եմ ադիբուդի:

Անհատական ուսումնական պլան

Ինչպես բոլորը, ես նույնպես՝ այս օրերին տանն եմ: Սակայն դժգոհություններս շատ չեն, քանի որ սիրում եմ ազատ ժամանակս տանը անցկացնել: Զբոսանքի, միջոցառումների սիրահար չեմ: Սակայն ունեմ մի բողոք: Որքան տանն ես, այդքան գործերդ շատ են: Անգամ պահի ազդեցության տակ ինձ թվում է, որ 24 ժամը ինձ չի բավականեցնում: Օրս սկսվում է ուշ, քանի որ գիշերն…

Ես եմ՝ շրջանավարտը

Ողջույն: Ես Գոհարն եմ: Մխիթար Սեբաստացի կրթահամալրիր 2019-2020 ուս.տարվա շրջանավարտ եմ: Մեծ հպարտությամբ ու մի քիչ էլ ափսոսանքով եմ գրում այս տողերը: Ի վերջո, 3 տարիս կրթահամալիրում մի ակնթարթի պես անցավ: Ճամփորդություններ, նոր ծանոթություններ, նոր ընկերներ, և իհարկե, նոր Գոհար: Մի փոքր հասունացած, ավելի լայն մտահորիզոնով: Կրթահամալիրը ինչպես ցանկացած սովորողի, այնպես էլ իմ կյանքում մեծ…

Օվկիանոսից այն կողմ

Պառկած լսում եմ օվկիանոսի ալիքների հեքիաթային ձայնը, գլուխս բարձրացնելուն պես՝ տեսնում եմ ինձ վառ շողացող արևը… Հետո արթնանում եմ ու հասկանում, որ ես արդեն տանն եմ՝ Հայաստանում, ինքնաթիռս շատ վաղուց է վայրէջք կատարել ու օվկիանոսն արդեն հիշողություն է: Բայց քանի որ սկիզբը խոստումնալից էր, չեմ ուզում ձեզ հուսախաբ անել: Այս ամառ Հայաստանից միլիարդավոր կիլոմետր հեռավորության …

Հաշվետվություն

Համարյա ավարտին է մոտենում իմ դպրոցական կյանքը։ 3 տարի է, ինչ սովորում եմ կրթահամալիրում։ Կայծակնային արագությամբ անցան այս 3 տարիները։ Կրթահամալիրն ինձ օգնեց կայանալ, դառնալ ավելի ինքնավստահ և հավատալ ինքս իմ մտքի թռիչքին։ Ամփոփում եմ իմ կես տարվա աշխատանքները։ Չնայած չափազանց ծանր գրաֆիկիս, աշխատել եմ բաց չթողնել ոչ մի հանդիպում, միջոցառում ու քննարկում։ Ստորև ներկայացնում…

Գիտելիքների ստուգում մաթեմատիկայից (3)

1.    Տրված են 6;17;18;24;29 թվերը: ա) Այդ թվերից քանիսն են պարզ 1) 1    2) 2    3) 3    4) 5 Պատ՝․ 2) 2      բ)Այդ թվերից քանիսն են  6-ի բազմապատիկ 1) 2    2) 0    3) 3    4) 1 Պատ՝․ 3) 3 գ) Առաջին թիվը չորրորդ թվի ո՞ր տոկոսն է: 1) 400    2) 25    3) 0,25    4) 20 Պատ՝․ 2) 25     2.    Գտնել արտահայտության արժեքը.16/3+8/3:4/5 1) 16/3    2) 18/5    3) 26/3    4) 7 Պատ՝.  3) 26/3   3.    Հաշվել արտահայտության  արժեքը.ab4-ba4 /a3-b3 +3ab,   a=√11  +  2    b=√11  —  2    1)20    2)16√11    3)16-√11    4) 14 Պատ՝.  4) 144.    Եթե  2a+3=6, ապա 3/4a+6-ը հավասար է (A)1/4            (B)1/2              (C) 1        (D) 2        (E) 3 Պատ՝.  (A)1/4            5.    Հաշվել√60-√20 / √5-√15          1) -10    2) -5    3) -2    4)  -4 Պատ՝. 3) -2        6.    (0,125)2/3  — 250,5 1)    -1    2)  -120    3) -4,75    4)-9 Պատ՝. 3)…

Նամակ 2020֊ին

2019 թվականը հասնում է իր հանգուցալուծմանը։ Մուտք ենք գործում մի նոր տարի, նոր տասնամյակ՝ ամեն մեկն իր սպասելիքներով ու ակընկալիքներով։ 2020 թվականը ուզում եմ իր հետ բերի ուժ ու եռանդ նպատակներս իրական դարձնելու համար։ Տարին խոստանում է լինել ծանր, բայց դրա հետ մեկտեղ նաև չափազանց հիշարժան։ Չէ՞ որ այս տարի ավարտվում է իմ դպրոցական կյանքը։…

Առցանց թեստային աշխատանք

1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ձ.1) ար-ակ, բար-ր, փո-խ, ընթա-ք2) ար-ունք, դեղ-ան, փոր-, ար-ան3) բար-, դեր-ակ, հար-ակվել, դաղ-4) դեղ-անիկ, պախուր-, օ-աձուկ, վր-ին 2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ղ.1) զմրու-տ, դրա-տ, դե-ձ, ա-քատ2) կ-տար, պանդու-տ, վա-ճան, գա-տնի3) բա-տ, թ-կի, բո-կ, խրո-տ4) սանդու-ք, խե-դել, շա-կապ, ե-բայր 3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ր.1) քաշկ-տել, փա-թամ,…