Երևանյան ցայտաղբյուրներ

on

Ողջույն բոլորին, մենք ավագ դպրոցի սովորողներ ենք եւ ուրախ ենք ողջունել ձեզ: Ինչպես գիտեք, Հայաստանը աշխարհի ամենահին երկրներից մեկն է: Մենք «Երևան 2800» նախագծի շրջանակներում որոշել ենք ներկայացնել Հայաստանին բնորոշ առանձնահատկություններից մեկը:

Ասում են, որ մեր ջուրը աշխարհում ամենամաքուր եւ համեղն է, կարծում եմ՝ կռահեցիք, որ մենք խոսելու ենք ցայտաղբյուրների մասին:

Մեր ուսումնասիրություների արդյունքում՝ մենք կարդացել և թարգմանել ենք տարբեր հոդվածներ, հարցուփորձ արել մեր ընկերներից , որտեղ կարելի է տեսնել ցայտաղբյուրներ և պարզել հետեւյալը.

Ֆրանսիայում, Ճապոնիայում, Սլովենյայում, Լյուբլյանայում կարելի է տեսնել ցայտաղբյուրներ, մինչդեռ Բրիտանիայում ջրի որակը լավը չէ և խմելու չէ:

Հայաստանը կարող է հպարտանալ իր հանրային խմելու ցայտաղբյուրներով, այսինքն `պուպուլակներով:Թափառելով երևանյան փողոցներով , դուք կարող եք Ձեր ծարավը հագեցնել՝ խմելով ցայտաղբյուրներից:

«Պուլպուլակ» բառը բխում է «պուլ-պուլ»-ից, որ ջրի ձայնի իմաստն ունի, և «ակ»-ից, որ նշանակում է «աղբյուր»: Դրանց հազվադեպ են անվանում ցայտաղբյուր, որը նշանակում է «squirt spring»:

Դուք կարող եք տեսնել ցայտաղբյուրներ ամենուր՝ այգիներում, փողոցներում, բակերում: Դրանք տեղադրվում են տարբեր պատճառներով: Ցայտաղբյուրները գեղեցկացնում են փողոցները եւ համարվում են քաղաքի դիմագիծը: Դրանք, սովորաբար ունեն յուրօրինակ ճարտարապետական ոճ:

Կան նաև ցայտաղբյուրներ , որոնք տեղադրվում են ի հիշատակ մահացած մարդկանց: Դրանք համարվում են հուշարձաններ:

Ցայտաղբյուրից ջուր խմելով՝ անցնողները խոնարհվում են եւ իրենց օրհնությունն են տալիս այն մարդուն , ում հիշատակին այն կանգնեցված է:

Այժմ մենք գտնվում ենք Հանրապետության հրապարակում, եթե դուք ծարավ եք , հոգ չէ: Ցայտաղբյուրը Ազգային պատկերասրահի հարեւանությամբ տեղադրվել է 1965 թվականին: Ցայտաղբյուրի հեղինակը ճարտարապետ Սպարտակ Կնտեխցյանն է:

«Յոթնաղբյուր» կամ «Կաթնաղբյուր» գաղափարը ներկայացնում է Արագած լեռան վրա գտնվող էպիկական աղբյուրը: Էպիկական հերոսները՝ դյուցազունները այնտեղից ջուր էին խմում` դառնալով ուժեղ, զորեղ ու հաղթում թշնամուն:

«Յոթնաղբյուր» ունի որոշ գաղտնիքներ, մենք կցանկանայիք բացահայտել մի քանիսը:

Առաջին գաղտնիքը` 12 խորանի արանքում մեկ հայկական տառ կա: Ցայտաղբյուրներն այնպես են տեղադրված, որ եթե արեւի շողքը ընկնում է խմելու մասի վրա՝ անդրադարձող շողքը ընկնում է տառերից մեկի վրա: Հետեւաբար, եթե

շողքը «Ա» տառի վրա է, ուրեմն ժամը 12:00-ն է, «Բ» տառը` 13:00-ն է եւ այդպես շարունակ:

Եթե դուք կանգնած եք աղբյուրի դիմաց, տեսնում եք տառերը: Դուք կարող եք արտաքին մասում կարդալ «Ուշ լինի», իսկ ներսի մասում՝ «Նուշ լինի» բառակապակցությունը:

Երբ դուք խմում եք ջուրը, կարող եք կարդալ «Անուշ լինի»:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s