Փոքրիկ ընկերներիս մասին

on

Հունվարյան ճամբարի ամենամեծ ձեռքբերումն ու բացահայտումը ինձ համար դարձավ սովորող-սովորեցնող նախագիծը: Առաջին անգամ էի մասնակցում, և տպավորություններս այնքան մեծ են, որ բառերով արտահայտել պարզապես հնարավոր չէ: Լինել դեռահաս և աշխատել երեխաների հետ, բավականին հեշտ է (իհարկե, սա իմ կարծիքն է): Լեզու գտնել, ծանոթանալ ու ընկերանալ: Տեսնել այն փայլող ու հետաքրքությամբ լի աչքերը, որոնք քեզ են հետևում ու ուշադիր լսում՝ հաճախ պարտավորեցնող է: Չեմ կարող չխոստովանել, որ առաջին անգամ վախենում էի, չէի ցանկանում գնալ, որովհետև մտածում էի, որ չեմ կարողանա, բայց դռնից ներս մտնելուն պես ամեն ինչ մոռացա: Իսկ հիմա մի փոքր պատմեմ մեր առօրյայից:

Ամեն անգամ մենք հետքիաթներ էինք կարդում, փորձում դրանք բեմադրել, փոքրիկներն անգամ կարողանում էին վերարտադրել իմ պատմածը: Մենք նույնիսկ նկարում էինք, անկեղծանում: Չմոռանամ խաղերի մասին: Պահմտոցին մեր ֆիրմային խաղն էր: Ասեմ, որ ամեն անգամ նրանց թաքնվելու վայրը նույնն էր ՝ սանհանգույցը: 

Գիտեք, մի պահ սկսեցի նրանց նախանձել: Ցանկացա կրկին լինել նրանց տարիքում: 

Չեմ կարող բացատրել, թե որքան թեթևություն եմ զգում նրանց կողքին: Նրանք բարի են, միամիտ ու կամեցող: Նրանց հետ ես անկեղծ եմ, որովհետև այդ անկեղծությունը փոխադարձ է:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s