Անհատական ուսումնական պլան

on

Ինչպես բոլորը, ես նույնպես՝ այս օրերին տանն եմ: Սակայն դժգոհություններս շատ չեն, քանի որ սիրում եմ ազատ ժամանակս տանը անցկացնել: Զբոսանքի, միջոցառումների սիրահար չեմ: Սակայն ունեմ մի բողոք: Որքան տանն ես, այդքան գործերդ շատ են: Անգամ պահի ազդեցության տակ ինձ թվում է, որ 24 ժամը ինձ չի բավականեցնում:

Օրս սկսվում է ուշ, քանի որ գիշերն էլ ուշ եմ քնում:

Առավոտս սկսվում է ժամը 11-ից: Արթնանում եմ, նախաճաշում: Ժամը 12-ից սկսվում է ուսումնական առօրյաս: Սկզբում՝ տեսազանգ ընկեր Մարթայի հետ: Սովորում ենք աշխարհագրություն, քննարկում ենք ներկայիս իրավիճակը և ուղղակի հաճելի դաս-զրույց անցկացնում:

Կրթամալիրից զատ, սովորում եմ նաև Հայ-ռուսական համալսարանի նախապատրաստական կուրսում: Ամեն օր ժամը 15:00-ից մինչև 19:00 ունենում եմ առցանց ուսուցում անգլերեն, ռուսերեն և աշխարհագրություն առարկաներից: Սակայն ամեն ինչ սկսվում է տեսազանգերից հետո: Տնային հանձնարարություններ, որոնք նույնիսկ փոքր-ինչ հոգնեցնում են: Այդ ամենից լիցքաթափվելու համար փորձում եմ նաև ինքնակրթությամբ զբաղվել:

Կարդում եմ Ալաա ալ Ասուանի «Յակուբյան շենքը»: Դիտում եմ նաև ժամանցային հաղորդումներ, ֆիլմեր, սերիալներ: Իսկ ֆիլմերի և սերիալների լավագույն հարթակը ըստ իս՝ Netflix-ն է: Այս պահին դիտում եմ Netflix-ի արտադրության դպրոցական փոքր-ինչ այլ կյանքի մասին պատմող կրիմինալ դրամա Elite-ն: Սերիալի մասին ամբողջական կարծիքս կհայտնեմ ամբողջովին այն նայելուց հետո:

Հա, չմոռանամ նաև ասել, որ բաց չեմ թողնում նաև դպրոցական նախագծերը: Մասնակցել եմ «Վիրտուալ ճամփորդություն», «Ես եմ՝ շրջանավարտը» նախագծերին: Իսկ «Շրջանավարտը խոհանոցում» նախագծի իմ բաժինը այս պահին գտնվում է նախապատրաստական փուլում: Դեռ շատ անելիքներ ունեմ և հուսով եմ, ժամանակս թույլ կտա դրանք իրականացնել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s