Ես եմ՝ շրջանավարտը

on

Ողջույն: Ես Գոհարն եմ: Մխիթար Սեբաստացի կրթահամալրիր 2019-2020 ուս.տարվա շրջանավարտ եմ: Մեծ հպարտությամբ ու մի քիչ էլ ափսոսանքով եմ գրում այս տողերը: Ի վերջո, 3 տարիս կրթահամալիրում մի ակնթարթի պես անցավ: Ճամփորդություններ, նոր ծանոթություններ, նոր ընկերներ, և իհարկե, նոր Գոհար: Մի փոքր հասունացած, ավելի լայն մտահորիզոնով:

Կրթահամալիրը ինչպես ցանկացած սովորողի, այնպես էլ իմ կյանքում մեծ հետք է թողել: Չէ՞ որ հենց նրա շնորհիվ ունեցա մասնագիտական կողմնորոշում: Առաջին անգամ թուրքերեն լեզվի հետ ծանոթացել եմ հենց կրթահամալիրում: Մի քանի դաս հետո ունեի հստակ կայացրած որոշում. դառնալու եմ արևելագետ: Ապագա արևելագետ: Գեղեցիկ է հնչում, այնպես չէ՞:

Ինչպես ցանկացած շրջանավարտի, անպես էլ ինձ համար այս տարին հագեցած է, ինչ-որ չափով նաև ծանրաբեռնված: Անվերջ պարապմունքներ, վազք: Բայց գիտե՞ք, ամենևին չեմ բողոքում: Իմ առջև ունեմ հստակ նպատակ, որի համար ոչինչ չեմ խնայի: Եթե 3 տարի առաջ մուտք չգործեի կրթահամալիր, հաստատ գիտեմ որ չէի լինի այն Գոհարը, որը հիմա եմ: Ճիշտ է, առաջվա նման բռնկուն եմ, էներգիայով լի, ընկերասեր, բայց շատ հարցերում փոխել եմ տեսակետս: Առաջ այլ կերպ էի մտածում: Հիմա կարծում եմ, որ կրթահամալիրը օգնեց գտնել ինքս ինձ: Ունեմ նախասիրություններ, որոնք ձեռք եմ բերել հենց այս 3 տարիների ընթացքում: Փորձել եմ լրագրողական աշխատանքներում, կամավոր աշխատանքներ եմ կատարել, ճամփորդել եմ ընկերներիս հետ:

Չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում: Որտե՞ղ կլինեմ, ինչո՞վ կզբաղվեմ: Էնպիսի վստահություն ունեմ, որ ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես ես եմ պլանավորել:

Ապագա սեբաստացի, հետևի՛ր խորհրդիս, ճամփորդի՛ր, փնտրի՛ր, հասի՛ր նպատակներիդ: Դու ունես քո կողքին անփոխարինելի ուղեցույց:

Սիրով՝ հավերժ սեբաստացի՝ Գոհար Սմբաթյան:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s