Պանդեմիայի աշխարհագրական դեգերումները

on

Պանդեմիայի արդյունքում Երկիր մոլորակը մեծ փոփոխությունների է ենթարկվում: Որքան էլ մեծ են ինքնամեկուսացման բացասական կողմերը, այնուամենայնիվ, կան նաև լավ կողմեր: Տեսնենք, թե ինչպես են մեր մոլորակը, ոչ թե մարդիկ, այլ բնությունը, արձագանքում կորոնավիրուսային վերջին իրադարձություններին: Շատ ձեռնարկություններ չեն աշխատում, ինքնաթիռները չեն թռչում, գնացքները չեն սլանում, փողոցներում մեքենաների քանակը մի քանի անգամ պակաս է: Եվ սա նշանակում է, որ մարդածին գործոնները շատ ավելի քիչ է դարձել: Եվ գիտնականներն արդեն խոսում են այն մասին, որ մենք ակամայից ականատես ենք լինում անհավատալի փորձի, կարծես թե հետ ենք գացել մի դարաշրջան, երբ աշխարհը դեռ չէր թևակոխել արդյունաբերական փուլ:

Եկեք աշխարհագրական մի էքսկուրս անենք աշխարհում, ու տեսնենք ինչպիսին է այդ մինչարդյունաբերական փուլի մոլորակը:

Գիտե՞ք արդյոք որ Հնդկաստանի բնակիչները չէին տեսնում Հիմալայաները՝ աշխարհի ամենաբարձր լեռնային համակարգը:

Ջալանդհար քաղաքում և նրա շրջակայքում գտնվող հնդիկները գրում են, որ իրենք տասնամյակներով  լեռները չեն տեսել: Այս երևույթը հնարավոր դարձավ վերջին շաբաթների ընթացքում օդի որակի կտրուկ բարելավման շնորհիվ, այն բանից հետո, երբ արդյունաբերական ձեռնարկությունները դադարեցին աշխատել, մեքենաները ազատեցին ճանապարհները, իսկ ավիաընկերությունները չեղյալ հայտարարեցին թռիչքները կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Դե պատկերացրեք օդի աղտոտվածության աստիճանը, որ Հիմալայների ձյունապատ գագաթները  թաքցնում էին:

Գնանք Չինաստան: Չինաստանում օդի աղտոտվածության մակարդակը նվազել է 25%-ով, որի պատճառը մի շարք փակված գործարաններն են, որոնց շահագործման օրոք օդ էին արտանետվում մի շարք թունավոր գազեր, և բնությունն աղտոտող թափոններ:  Չէ որ ածխի հանույթով աշխահի առաջատար երկրներից  մեկն է, երկաթաքար, թուջ ու պողպատ արտադրող: Չինաստանում զբոսնելով կանգ առնենք կենդանաբանական այգու մոտ և առաջ չգնանք, քանի որ 10 տարվա պլատոնական սիրով միմյանց հետ անցկացրած կյանքից հետո Հոնկոնգի կենդանաբանական այգիներից մեկում զույգ պանդաները նկատելով, որ այլևս հետաքրքասեր աչքեր իրենց չեն հետևում՝ զուգավորվել են: Իսկ պանդա արջը հազվադեպ հանդիպող, էնդեմիկ տեսակ է,որը գրանցված է Կարմիր գրքում: Ուրախալի է այն փաստը, որ պանդա ձագուկներ կծնվեն:

Մի կարևոր բան էլ, Չինաստանն արգելել է վայրի կենդանիների վաճառքը: Արգելքը ուժի մեջ է մտել կորոնավիրուսային վարակի հայտնաբերումից հետո, քանի որ հենց Ուհան քաղաքն է եղել վայրի կենդանիների ապօրինի առևտրի գլխավոր կենտրոնը:

Շարունակենք ճամփորդել ու կանգ առնենք Իտալիայում: Ազոտի երկօքսիդի կոնցենտրացիայի նվազումը հատկապես նկատելի է Պո գետի հովտի շրջանում: Գետը Հյուսիսային Իտալիայում է հոսում, երկրում ամենամեծն է ջրհավաք ավազանն ունի և հոսում է Պիեմոնտի, Լոմբարդիայի և Վենետիկի շրջաններում :

Նյու Յորք. Նյու Յորքում արտակարգ ռեժիմ հայտարարելուց հետո քաղաքային երթևեկությունը նվազել է 35% -ով, ինչի պատճառով մի քանի օրով արտանետվող արտանետումները նվազել են մոտ 50% -ով, նվազել են նաև ածխաթթու գազը և մեթանի

Այսպիսով աշխարհագրական մեր ճամփորդությունն ավարտելով՝ մի եզրահանգման եկա: Այն որ երկրագունդը հանգստանում է, դա փաստ է, բայց թե հետո ինչպես դա կդրսևորվի մարդոււ վրա, դա ոչմեկ չգիտի:

Աղբյուրներ՝ 1 , 2, 3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s