Դասավանդողը՝ կրթահամալիրի հրաշալիք

on

Արդեն եկել է ժամանակը, որ ես էլ կարող եմ պատվով ասել, որ կրթահամալիրի շրջանավարտ եմ: Թե, ի՞նչ տվեց ինձ դպրոցը, բազմիցս խոսել եմ և շարունակելու եմ խոսել: Այսօր պարզապես ցանկանում եմ կիսվել կրթահամալիրային իմ հրաշալիքով:
Կրթահամալիրի ամենամեծ հրաշալիքն ինձ համար դասավանդողն է: Աշխարհի ամենահամբերատար, ամենաբարի, ամենահանդուրժող, մի խոսքով՝ ամենա-ամենա կրթահամալիրի հրաշալիքները: Աննկարագելի դժվար է աշխատել դեռահասների հետ, իսկ համարյա անհնար՝ լինել բոլորի սիրելին, ընկերանալ այդքան տարբեր սովորողների հետ: Շատ հաճելի է ունենալ այնպիսի ավագ ընկերներ, ինչպիսիններին ունենք մենք: Այստեղ դասավանդողները իրենց գործունեությունից զատ, փորձում են բոլորիս համար լինել լավագույն օրինակը՝ անընդհատ սովորող մարդու:
Իսկ որքա՜ն հաճելի է ճամփորդել նրանց հետ: Զրուցել, երգել, պարել, ինչու ոչ՝ նաև խաղեր խաղալ: Հանրակրթական դպրոցում սովորելուս տարիներին մինչև 5-րդ դասարան կարծում էի, որ ուսուցիչները հաց չեն ուտում, չեն ապրում այնպես, ինչպես մենք՝ հասարակ մարդիկ: Դե, իհարկե, տարիքի ընթացքում վերացան նմանատիպ պատկերացումներս, բայց իրական ընկերական ջերմություն զգացի կրթահամալիրում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s