Դասավանդողը՝ կրթահամալիրի հրաշալիք

Արդեն եկել է ժամանակը, որ ես էլ կարող եմ պատվով ասել, որ կրթահամալիրի շրջանավարտ եմ: Թե, ի՞նչ տվեց ինձ դպրոցը, բազմիցս խոսել եմ և շարունակելու եմ խոսել: Այսօր պարզապես ցանկանում եմ կիսվել կրթահամալիրային իմ հրաշալիքով:Կրթահամալիրի ամենամեծ հրաշալիքն ինձ համար դասավանդողն է: Աշխարհի ամենահամբերատար, ամենաբարի, ամենահանդուրժող, մի խոսքով՝ ամենա-ամենա կրթահամալիրի հրաշալիքները: Աննկարագելի դժվար է աշխատել դեռահասների…

Զատկական խոհանոց

Ընդունեցի ընկեր Ջուլիի և Եվա Սարգսյանի մարտահրավերները և այժմ «Շրջանավարտը խոհանոցում» նախագծի շրջանակներում խոհանոցում եմ: Պատրաստում եմ ադիբուդի:

Անհատական ուսումնական պլան

Ինչպես բոլորը, ես նույնպես՝ այս օրերին տանն եմ: Սակայն դժգոհություններս շատ չեն, քանի որ սիրում եմ ազատ ժամանակս տանը անցկացնել: Զբոսանքի, միջոցառումների սիրահար չեմ: Սակայն ունեմ մի բողոք: Որքան տանն ես, այդքան գործերդ շատ են: Անգամ պահի ազդեցության տակ ինձ թվում է, որ 24 ժամը ինձ չի բավականեցնում: Օրս սկսվում է ուշ, քանի որ գիշերն…

Ես եմ՝ շրջանավարտը

Ողջույն: Ես Գոհարն եմ: Մխիթար Սեբաստացի կրթահամալրիր 2019-2020 ուս.տարվա շրջանավարտ եմ: Մեծ հպարտությամբ ու մի քիչ էլ ափսոսանքով եմ գրում այս տողերը: Ի վերջո, 3 տարիս կրթահամալիրում մի ակնթարթի պես անցավ: Ճամփորդություններ, նոր ծանոթություններ, նոր ընկերներ, և իհարկե, նոր Գոհար: Մի փոքր հասունացած, ավելի լայն մտահորիզոնով: Կրթահամալիրը ինչպես ցանկացած սովորողի, այնպես էլ իմ կյանքում մեծ…

Օվկիանոսից այն կողմ

Պառկած լսում եմ օվկիանոսի ալիքների հեքիաթային ձայնը, գլուխս բարձրացնելուն պես՝ տեսնում եմ ինձ վառ շողացող արևը… Հետո արթնանում եմ ու հասկանում, որ ես արդեն տանն եմ՝ Հայաստանում, ինքնաթիռս շատ վաղուց է վայրէջք կատարել ու օվկիանոսն արդեն հիշողություն է: Բայց քանի որ սկիզբը խոստումնալից էր, չեմ ուզում ձեզ հուսախաբ անել: Այս ամառ Հայաստանից միլիարդավոր կիլոմետր հեռավորության …

Սևանին այլ աչքերով

Սեպտեմբերի 30-ին գիտելիքի օրվան ընդառաջ՝ մի խումբ սեբաստացիներով ճանապարհ բռնեցինք դեպի Սևանի ռազմամարզական ճամբար։ Այս ճամփորդությունը իրականփորձություն էր ոչ միայն ինձ, այլև՝ բոլորիս համար։ Ցուրտ եղանակային պայմաններին գիշերել վրաններում, կարծում եմ այդքան էլ հեշտ չէ։ Բայց չեմ կարող չնշել, որ հենց նման պայմանները մտերմացրին բոլորիս։ Ի վերջո, նեղ օրերի ընկերները ավելի հարազատ են դառնում։ Էլեկտրաէներգիայի բացակայությունը, անձրևն ու քամին ավելի էին հետաքրքրացնում մեր խաղերը։ Անկեղծության համար ցանկանում եմ նաև նշել, որ Սևանի գեղեցկության հետ ոչինչ չի կարող համեմատվել։ Նրա մայրամուտները լավագույնն են իմ տեսածներից։ Բնության ստեղծած այս գեղեցկությունը կարող ես ֆիքսել միայն աչքերով և կարծում եմ, որ այն պահպանելը բոլորիս պարտքն է։ Ես արդեն շրջանավարտ եմ (սրա մասին անգամ գրելն է անսովոր), իսկ եռօրյա ճամփորդությունը ևս մեկհնարավորություն էր շփվելու ընկերներիս հետ, հիշողություններստեղծելու համար։ Կարծում եմ, մենք դեռ երկար կհիշենք ճամփորդությունը, որը բացի մրսելուց մեզ պարգևեց նաև լավընկերներ։

Բարոյականության նորմերն ու սահմանները

Հունվարի 30-ին ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ արդեն սովորույթ դարձած քննարկումը: Ներկա էին ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ: Քննակման կազմակերպիչը Սարգիս Մարգարյանն էր, քննարկման նյութը՝ Գրիգոր Զոհրապի «Մագդաղինե» և «Փոստալ» նովելները: Անձամբ ծանոթ էի միայն առաջին ստեղծագործությանը, բայց դա չխանգարեց մասնակցելուն քննարկմանը: Առաջին հարցը, սովորույթի համաձայն, ուղղեց Սարգիսը՝ մեզ բոլորիս: Ի՞նչ է նշանակում բարոյականություն: Քննարկումն այնքան…

Գեղասահքին սիրահարված

Հունվարի 21-ին ավագ դպրոցի մի խումբ սովորողներով, դասավանդողներ՝ Ջուլիետա Սիմոնյանի և Ալինա Թումասյանի ուղեկցությամբ ճանապարհվեցինք դեպի Իրինա Ռոդնիանայի անվան գեղասահքի դպրոց՝ լավագույն կերպով վայելելու հունվարյան ճամբարը։ Մեզանից շատերն արդեն եղել էին գեղասահքի դպրոցում, իսկ ոմանք էլ՝ այդ թվում նաև ես, առաջին անգամ էինք այցելում։ Ասեմ, որ մինչ տեղ հասնելը բավականին տանջվեցինք։ Պատճառն այն էր, որ…

Հանրային հայացք՝ փակ աշխարհին

Դեկտեմբերի 13-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում տեղի ունեցավ «Հանրային հայացք՝ փակ աշխարհին» խորագրով ասուլիս-մրցանակաբաշխություն, որին ներկա էինք նաև մենք՝ սեբաստացիներս տիարի գլխավորությամբ։ Մրցանակաբաշխությունը վերաբերում էր փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակի լուսաբանումները կատարած լրագրողներին։ Խնդիրները, որոնք հնչեցին երեկոյի ընթացքում, բազմաթիվ մտորումների տեղիք էին տալիս։ Միջոցառման ընթացքում իր պատվավոր ելույթով հանդես եկավ նաև տիար Բլեյանը։ Նա…

Ամառային դպրոց․ լողափնյա բաց ճամբար․ օր երկրորդ

Ամառային շոգ օրերին երեխաների առօրյան ճիշտ կազմակերպելու լավագույն միջոցներից մեկը՝ ճամբարն է։ Կրթահամալիրը տալիս է այդ հնարավորությունը բոլոր սովորողներին` սեբաստացի ու ոչ սեբաստացի։ Կրթահամալիրն ինձ էլ հնարավորություն տվեց մի քանի ժամով զգալ ինձ ջոկատավարի կարգավիճակում, ինչի համար չափազանց ուրախ եմ։ Չեմ թաքցնի, և կխոստովանեմ, որ աշխատել երեխաների հետ որքան հաճելի է, նույնքան էլ` բարդ ու…