Հաշվետվություն․ Էկոլոգիա

Գործունեությանս մասին հստակ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ եմ համարում արձանագրել, որ նոր բան գտնել-փորձելու նպատակով տարվա 2-րդ կիսամյակում փոխեցի խումբս, սակայն կարծում եմ, որ այս տարվա աշխատանքս արդյունավետ էր։ Ամեն անգամ նոր նյութ գրելու հետքերով շրջել եմ, փնտրել։ Ներքևում ցանկանում եմ ներկայացնել ամբողջ տարվա ընթացքում կատարածս աշխատանքները, սակայն մինչ այդ ուզում եմ նշել, որ մինչ…

Պլաստիկ շշերի վտանգները

Պլաստիկը արագորեն մտել է ժամանակակից մարդու կյանք։ Պլաստիկե շշերը մենք օգտագործում առօրյայում՝ չիմանալով, որ դրանք մի շարք վնասներ կարող են հասցնել մեր օրգանիզմին: Աշխատավայրում կամ դրսում հաճախակի ջուր ենք խմում հենց պլաստիկե շշերից և մեկ վայրկյան անգամ չենք մտածում, ինչ կարող է լինել խցանի տակ: Պալստիկե շշերը կարող են պարունակել վտանգավոր քիմիական տարրեր: Հարկավոր է…

Բնապահպանությունը կառավարության ծրագրում

Բազմաթիվ քննարկումների արդյունքում բոլորիս համար պարզ է դարձել, որ բնապահպանությունը պետության կարևորագույն խնդրիներից է: Նոր կառավարության ծրագրին ծանոթանալուց հետո՝ ի հայտ եկան բավականին խնդիրներ, որոնք առաջին հայացքից այնքան էլ չեն երևում: Աչքի անցկացնելով ծրագիրը, թվում էր, որ այն գրված է պարզապես գրելու համար, քանի որ բոլոր առկա խնդիրների լուծումները կառավարության առաջարկած ծրագիրում անարդյունավետ են թվում:…

Շահագործման խնդիրներն ու դրանց մասին ՀՀ օրենք

Ամբողջ կիսամյակի ընթացքում մեր խումբը ծանոթացավ հանքավայրերի շահագործման խնդիրներն։ Եվ այս աշխատանքում իմ խնդիրն էր ներկայացնել շահագործման խնդիրներն ու դրանց մասին ՀՀ օրենքը։ Ինչպես արդեն գիտենք, Հայաստանի Հանրապետությունում գործում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենք, որը ընդունվել է 2014 թվականի հունիսի 21-ին։ Ծանոթանալով օրենքին, կարող եմ ասել որ օրենքը կա, գործում…

Աղբահանության խնդիրը Հայաստանում

 Անդրադառնալով Հայաստանում արդի խնդիրներին, անհնար կլիներ չանդրադառնալ աղբահանության խնդիրին։ Չնայած նրան, որ գործում են հատուկ ծրագրեր աղբահանությունը կառավարելու նպատակով, սակայն դրանք որոշ չափով թերի են։ Առաջնային խնդիրներից է հանդիսանում աղբի կուտակումները։ Եղանակային պայմաններից ելնելով կամ մեկ այլ խնդիրների պատճառով աղբը տեղափոխող կազմակերպությունները շատ հաճախ թերանում են իրենց գործում, որի հետևանքով էլ առաջանում է ներքոհիշյալ իրավիճակը։…

Վերահսկենք մեր շրջակա միջավայրը

1. Ինչպիսի՞ միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրաջակա միջավայր որակը: Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, որը էկոլոգիապես ոչ այդքան մաքուր պետություն է։ Ամենուրեք մենք կարող ենք նկատել աղբակույտեր։ Իհարկե, ինչ-որ չափով քչացել է, բայց ամբողջությամբ չի վերացել փայտահատման խնդիրը։ Ցանկանում եմ նշել նաև գետերի անմխիթար վիճակը, որը առաջանում է աղբակույտերից, որոնք մարդիկ…

Հուվերի ամբարտակը

Հուվերի ամբարտակը հիդրոտեխնիկական յուրահատուկ կառույց է ԱՄՆ-ում, 221 մետր բարձրությամբ ամբարտակ և ջրաէլեկտրակայան, որը կառուցված է Կոլորադո գետի ներքին հոսանքում: Գտնվում է Սև կիրճում՝ Նևադա և Արիզոնա նահանգների միջև՝ Լաս Վեգասից 48 կմ հարավ-արևելք Բոուլդեր-Սիթիից մի քանի կիլոմետր հեռու։ Ամբարտակի կառուցման աշխատանքները սկսվել են  1931 թվականին և ավարտվել 1936-ին՝  նախատեսված ժամանակից 2 տարի շուտ։ Ճարտարապետական լուծուներ Նախնական նախագիծը կանխատեսում էր բավականին հասարակ ճարտարապետական լուծում…