Ռոք երաժշտություն

Ռոք երաժշտությունը հանրաճանաչ երաժշտության մի ժանր է, որը սկզբնավորվել է որպես ռոքնռոլ վաղ 1950-ական թվականներին Միացյալ Նահանգներում և վերաճել է մի շարք այլ ոճերի 1960-ականներին և ավելի ուշ մասնավորապես Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում։ Սկիզբ է առել 1940-ականների և 1950-ականների ռոքնռոլից՝ ոճ, որը մեծապես ազդել է բլյուզի և ռիթմ ընդ բլյուզ ժանրերի և քանթրի երաժշտության աֆրոամերիկյան ժանրերի վրա: Երաժշտականորեն ռոքը…

Մոնոթեիզմ

Միաստվածություն կամ մոնոթեիզմը, Աստվածաբանության  մեջ այն հավատքն է, ըստ որի գոյություն ունի միայն մեկ ԱՍտված: Միաստվածության հասկացությունը գերակշռվում է Աստվածհասկացության հետ Աբրահամական կրոններում , ինչպեսհուդայականությունում, քրիստոնեությունում,  իսլամում և պլատոնական Աստված հասկացության հետ: Հուդայականությունը հրեական ազգի կրոնական, ազգային և բարոյագիտական աշխարհայացքն է որի հիմքը Թորան է, երեք մոնոթեիստական կրոններից ամենահինն է։ Մտնում է Աբրահամյան կրոնների շարքին, որոնց թվում են…

Ընտանիքի տեսակները

Ընտանիքն ամուսնության, ազգակցության կամ որդեգրման վրա հիմնված մարդկանց փոքր խումբն է , որն ապրում է մի հարկի տակ և վարում է ընդհանուր տնտեսություն: Ընտանիքի անդամները սովորաբար միմյանց հետ կապված են զգացմունքային կապերով, միմյանց նկատմամբ զգում են փոխադարձ պատասխանատվություն: Առավել տարածված տիպը նուկլեար ընտանքին է (լատ. nucleus – կորիզ), որը բաղկացած է ամուսինների մեկ զույգից` երեխաներով…

Խառնվածքի տիպեր

Դեռևս վաղ ժամանակներում Հին Հունաստանում Հիպոկրատը տվեց խառնվածքի 4 տեսակավորումները (ֆլեգմատիկ, սանգվինիկ, խոլերիկ, մելանխոլիկ)։ Ֆլեգմատիկ Ֆլեգմատիկները բնավորությամբ հանգիստ են, չունեն արտահայտված դիմախաղի շարժումներ, աչքի են ընկնում իրենց անտարբերությամբ, դանդաղ են վերափոխվում աշխատանքային մի գործունեությունից մյուսը։ Արյան մեջ գերակշռում է լորձը։ Ֆլեգմատիկները բավականին սառնարյուն և դանդաղաշարժ են։ Հիմնականում համբերատար, զուսպ և քիչ հաղորդակցվող։ Ֆլեգմատիկին բնորոշ է բարձր…

Հունական դիցաբանություն․ Զևս

Զևս` հին հունական առասպելաբանությունում երկնքի, որոտի, ամպրոպի և կայծակի աստված, աշխարհի տիրակալ։ «Աստվածների և մարդկանց Հայրը», ինչպես հայրը իշխում է ընտանիքում, այնպես էլ նա է իշխում Օլիմպոս լեռան բնակիչներին, ըստ հին հունական կրոնի։ Օլիմպոսի աստվածներից գլխավորը, Կրոնոսի և Հռեայի երրորդ որդին, ամենափոքր երեխան է և կրտսերն է իր եղբայրների ու քույրերի մեջ։ Աիդի, Հեստիայի, Դեմետրայի և Պոսեյդոնի եղբայրն է։ Զևսի կինը՝ Հերա աստվածուհին, նաև նրա քույրն է։ Նստավայրը համարվել է Օլիմպոս սարը…

Հունական դիցաբանություն

Հունական դիցարանի հնագույն աստվածները սերտ կապված են կրոնական հավատալիքների համահնդեվրոպական համակարգին, դիտարկվում են անունների զուգահեռներ: Հին հույների կրոնն իր դիցաբանական համակարգով կարելի է բաժանել հետևյալ փուլերի. կրետե-մինոսյան (30-15-րդ դդ); վաղնջական (15-11-րդ դդ), օլիմպիական (11-4-րդ դդ), հելլենիստական (3-1-րդ դդ): Համարվում էր, որ աստվածների հայր Զևսը և նրա կին Հերան ղեկավարում են աստվածների ընտանիքը, որի տունը՝ պանթեոնը գտնվում է Հունաստանի հյուսիսային սահմանում գտնվող Օլիմպոս լեռան…

Նախնադարյան հասարակության հավատալիքներ

Ֆետիշիզմ  Ֆետիշի պատկեր Հարավային Աֆրիկայում, Լոնդոնի միսիոներական համայնք, մոտ. 1900 թ. Ֆետիշիզմ (ֆր.՝ fetiche — թալիսման, հմայիլ, կուռք), գերբնական հատկություններ վերագրվող անշունչ առարկաների երկրպագություն։ Ֆետիշիզմի բոլոր վաղ կրոնական ձևերի ու զարգացած կրոնական համակարգերի բաղադրամասը կազմող կրոնական աշխարհընկալման տարրերից է։ Ֆետիշներ կարող են լինել քարերը, փայտերը, ծառերը, բնական կամ ձեռակերտ ցանկացած առարկան։ Ֆետիշների պաշտամունքի ձևերը նույնպես բազմազան են։ Ֆետիշներին…

Ես

Ես Գոհարն եմ։ Ապրում եմ Երևանում։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 10-րդ դասարանում։ Սիրում եմ պարել, երաժշտություն լսել։ Ամենից շատ սիրում եմ երգել, սակայն մի քանի տարի է, ինչ չեմ էլ փորձում երգել։ Չափազանց վախկոտ անձնավորություն եմ, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ ես թույլ եմ։ Չեմ կարողանում թաքցնել հույզերս, ինչը իմ կարծիքով այդքան…

Պլատոն

Պլատոն (հուն.՝ Πλάτων, մ.թ.ա. 428/427 – 348/347 թթ.) կամ իր ի ծնե տրված անունով՝ Արիստոկլես, հին հույն փիլիսոփա։ Ծնվել է Աթենքի մոտ գտնվող Էգինա կղզում, ազնվական ընտանիքում։ Նրա հայրը սերում էր Ատտիկայի վերջին թագավոր Կոդրոսի տոհմից, իսկ մայրը՝ նշանավոր օրենդիր Սոլոնի տոհմից։ Նա երկրորդն էր հին հույն փիլիսոփաների երրորդության մեջ, հաջորդելով Սոկրատեսին և նախորդելով իր աշակերտ Արիստոտելին։ Պլատոնի օբյեկտիվ իդեալիստական փիիսոփայության հիմքում ընկած է էյդոսների՝ տիպարների, էությունների, գաղափարների մասին…

Սոկրատես

Սոկրատեսը (հունարեն՝ Σωκράτης, 470–399 մ.թ.ա.), հին Հունաստանի հայտնի փիլիսոփա է։ Սոկրատեսը համարվում է Արևմտյան փիլիսոփայության հիմնադիրը։ Սոկրատեսը այն եզակի փիլիսոփաներից էր, առանց որի անհնար է պատկերացնել հունական և եվրոպական փիլիսոփայության պատմությունը։ Ընդ որում, նա մարդկանց հիշողության մեջ անմահացել է ոչ միայն իր փիլիսոփայական գաղափարներով, այլև իր կյանքով ու գործով։ Սոկրատեսի մասին տեղեկության ամենակարևոր աղբյուրը Պլատոնն է։ Դժվար է ստույգ վերարտադրել Սոկրատեսի ուսմունքը, որովհետև,…