Տպավորություններ Ազգային Ժողով այցից

Հասարակագիտական ստուգատեսի շրջանակներում մարտի 6-ին Ավագ դպրոցի մի խումբ սովորողներով, դասավանդողներ՝ Վարդան Կարապետյանի և Հայկ Մահտեսյանի ուղեկցությամբ այցելել էինք Ազգային Ժողով։ Իրականում, նկարագրել իմ ողջ էմոցիաների փունջը մեկ պատումով, պարզապես հնարավոր չէ։ Կարծում եմ, որ բոլորիս համար սա մի մեծ ձեռքբերում էր։ Ի վերջո, ո՞վ իմանա, մի գուցե էլ երբեք նման հնարավորություն չընձեռնվի։ Պատմությունս ուզում…

Հանրային հայացք՝ փակ աշխարհին

Դեկտեմբերի 13-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում տեղի ունեցավ «Հանրային հայացք՝ փակ աշխարհին» խորագրով ասուլիս-մրցանակաբաշխություն, որին ներկա էինք նաև մենք՝ սեբաստացիներս տիարի գլխավորությամբ։ Մրցանակաբաշխությունը վերաբերում էր փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակի լուսաբանումները կատարած լրագրողներին։ Խնդիրները, որոնք հնչեցին երեկոյի ընթացքում, բազմաթիվ մտորումների տեղիք էին տալիս։ Միջոցառման ընթացքում իր պատվավոր ելույթով հանդես եկավ նաև տիար Բլեյանը։ Նա…

Հետընտրական քննարկում

Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած հասարակագիտական դաս-քննարկմանը հաջորդեցին դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները: ԵՎ ահա, հետընտրական իրավիճակը քննարկեցինք պատմություն-հասարակագիտություն ընտրությամբ խմբի սովորողներով: Մինչ ընտրությունները, ծանոթացել էինք բոլոր կուսակցությունների ծրագրերին, մասնավորապես՝ կրթությանը վերաբերվող կետերին: Ինչպես ցույց տվեցին ընտրության արդյունքները՝ 7-րդ գումարման Ազգային Ժողովում ընգրկվեցին ընդհամենը 3 քաղաքական ուժեր՝ Իմ Քայլը Դաշինքը (70,43%) , Բարգավաճ Հայաստան (8,27%) և Լուսավոր…

Բերնհարդ Շլինկ «Ընթերցողը»

Դեկտեմբերի 6-ին ավագ դպրոցի գրադարանում տեղի ունեցավ Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» գրքի քննարկումը: Ներկա էին ավագ դպրոցի սովորողները և դասավանդողներ: Կազմակերպիչը 11-րդ դասարանի սովորող Շուշան Ադամյանն էր: Քննարկումը անցավ 3 տարբեր ուղղություններով՝ սեր, դատավարություն և գրագիտության դերը մարդու կյանքում: Շուշանը պատրաստել էր հետաքրքիր հարցեր, որոնք էլ ավելի բորբոքեցին քննարկումը: Դրանցից ամենահիշարժանը Հաննայի գրագիտության և ամոթի հարցն…

Իշխանության տարանջատումը՝ Գործադիր իշխանություն

Գործադիր իշխանություն։  Պետության հասարակական իշխանության ինքնուրույն և անկախ ձևերից մեկը, որն իրենից ներկայացնում է պետական գործերը ղեկավարող լիազորությունների ամբողջություն։ Այսպիսով, գործադիր իշխանությունը պետական մարմինների համակարգ է, որն իրականացնում է այդ լիազորությունները։ «Գործադիր իշխանություն» տերմինն առաջին անգամ գործածել է անգլիացի փիլիսոփա Ջոն Լոկը, ում դրույթները մշակել է ֆրանսիացի փիլիսոփա Շառլ Լուի Մոնտեսքիոն։ 18-19-րդ դարերում գործադիր իշխանությունն իրականացրել է միապետը և նրան ենթակա պետական պաշտոնյաների համակարգը։ Ներկայումս գործադիր իշխանությունը պատկանում է…

Պետության տարածքի կառուցվածքը և հատկանիշները։ Իշխանություն և ինքնիշխանություն

Պետությունը, որպես քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտ, հասարակական, քաղաքական մյուս ինստիտուտներից տարբերվում է 3 հիմնական  հատկանիշներով: Տարածք: Դա այն վայրն է, որտեղ գործում են մարդկանց վարքագիծը սահմանափակող և կարգավորող օրենքները: Ընդ որում, պետության տարածքր կարող է մեծ կամ փոքր լինել, բայց դա նշանակություն չունի:Մեծ ու փոքր տարածք ունեցող բոլոր պետությունները միջազգային հարաբերությունների իրավահավասար սուբյեկտներ են: Իշխանության գլխավոր խնդիրներից…

Քաղաքագիտություն։ Քաղաքականություն

Քաղաքագիտություն կամ Քաղաքական գիտություն(հուն՝ πολιτικός – հասարակական, հուն․՝ πολίτης-ից՝ քաղաքացի, նաև հուն․՝ πόλις-ից քաղաք), գիտություն է քաղաքականության վերաբերյալ, ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում։ Այդ մասին նշվում է Արիստոտելի «Պոլիտիկա» աշխատության մեջ, որը նվիրված է հին հունական 100-ից ավելի քաղաք-պետությունների հասարակական կյանքի ուսումնասիրությանը։ Իր իմաստով քաղաքականություն հասկացությունը շատ լայն է: Օրինակ, այն կարող է…