Ինձ թվում է, որ երբեմն մենք նման ենք տարվա եղանակներին

on

14bUDrcALVYԻնձ թվում է, որ երբեմն մենք նման ենք տարվա եղանակներին։

Գարնան մարդիկ, միշտ ինչ-որ բանի են սպասում, նրանք հրաշքների են սպասում։ Հավատում են հեքիաթների։ Նրանց շարժումները նման են քամու, որը փչում է տերևները դեպի պատուհան։

Ոսկեգույն մաշկի գույնով ամռան մարդկանց՝ սազում է արևային ակնոցներ, սպիտակ սպորտային կոշիկներ և սարաֆաններ։ Նրանք բուրում են, ինչպես ծովը և թանկարժեք օծանելիքը։ Նրանք քուն են մտնում լուսաբացին, և հավատում են, որ ամեն բան, միշտ իրենց հեշտ է տրվում։

Ձմռան մարդիկ, շատ հանգիստ և նուրբ են։ Նրանց կողքին միշտ քեզ հարմարավետ ես զգում և նրանք բուրում են, ասես թխված խմորեղենը։ Նրանք երբեք չեն շտապում, վստահ լինելով, որ ամեն ինչն իր ժամանակն ունի, և որ ժամանակն էլ լուռ և նուրբ է, ինչպես պատից կախված ժամացույցի զարկերը։

Եվ կան նաև աշնան մարդիկ, որոնք սիրում են ճանապարհներ, խմում են բաժակներից անցյալի հուշերի համար և նայում են դեպի մշուշոտ ապագան։ Նրանք հրաշքների հույս չունեն, ուղղակի նրանք գիտեն, որ հրաշքը նրանց կողքին է՝ ձեռքերը պարզած հեռավորության վրա։ Նրանք չեն սպասում, նրանք լեզվով բռնում են անձրևի ամեն մի կաթիլը։ Նրանք բուրում են, ինչպես ծովը, բայց սառը և անվստահելի։ Նրանց տներում հարմարավետ է, և նույնպես լսելի է պատից կախված ժամացույցի զարկերը։ Նրանք գիտեն, որ ամեն ինչ իր ժամանակն ունի և այդ ժամանակն էլ կանցնի։ Իրենց կարկանդակներում, խնձորների մեջ անպայման կհանդիպի հյուսված հատապտուղներ։ Սիրում են ձմեռային, տաք սվիտերներ։ Ամառային սարաֆաններ հագած, նրանց շարժումները քամու նման փխրուն և թեթև են, որոնք նետվում են դեպի պատուհանը բուրավետ, դեղին տերևների նման։

Աղբյուրը

Оставьте комментарий